«Դեռ վաղ է այդ մասին խոսել». Նարիշկինը՝ Հայաստանում ԱՄՆ ռազմաբազաների տեղակայման հնարավորության մասին


Դեռևս վաղ է մտածել Հայաստանի տարածքում ամերիկյան ռազմաբազաների ի հայտն գալու հնարավորության մասին, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։


«Դեռ վաղ է այդ մասին խոսել»,- ասել է Նարիշկինը` պատասխանելով հարցին, թե արդյոք պե՞տք է սպասել Հայաստանում ԱՄՆ ռազմաբազաների ի հայտ գալուն` կապված Երևանի քաղաքականության փոփոխության հետ: